
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է թուրքական լրատվամիջոցի հարցերին. ermenihaber.am

Թուրքական «T24» պարբերականի լրագրող Շիրին Փայզընը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով գտնվել է Երևանում և կարճ զրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Թուրք լրագրողի այն հարցին, թե ինչ սպասելիքներ կան ընտրություններից, Փաշինյանը պատասխանել է.
«Ակնկալում եմ, լինելու են ազատ, թափանցիկ և ժողովրդավարական»։
Փայզընը Փաշինյանից հետաքրքրվել է, թե որն է վերջինի առաջնային նպատակը և ինչն է փոխելու Հայաստանում:
«Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է և ըստ իս՝ այս պահին մենք դրան հասել ենք»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը անպատասխան է թողել թուրք լրագրողի այն հարցը, թե ինչպես զարգանալու Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ ակնարկելով, որ ավելի լավ կլինի այդ հարցը իրեն ավելի ուշ հղել: