
««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է միավորներ հավաքի: Ոչ մի արդարացում». Մոուրինիո

Մոուրինիոն չի փնտրում արդարացումներ իր թիմի անհաջող խաղերի համար և նայում է միայն առաջ:
«Մենք ունենք հատուկ հմտություններ ունեցող հատուկ խաղացողներ, ինչպիսիք են Հերրերան և Ռեշֆորդը:
Սրանք այն խաղացողներն են, ովքեր խաղում են ինտենսիվ, ցանկությամբ, կրքով՝ իրենց զոհաբերելով նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց մոտ խաղը չի ստացվում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք փոխանցել այս վերաբերմունքն առաջիկա խաղում:
Ես գիտեմ, որ «Արսենալի» հետ խաղից անցել է ընդամենը երկու օր: Ես գիտեմ, որ դա հեշտ չէ: Բայց ոչ մի արդարացում:
Մի քանի շաբաթ առաջ ես նստած էի այստեղ, մենք քննարկում էին, որ դեկտեմբերը կարող ենք անցնել առանց պարտությունների: Դա շատ հավանական էր:
Լավ հանդիպումներ, լավ ոգի, բայց միայն մեկ հաղթանակ, երեք ոչ-ոքի: Մեզ հիմա պետք են շատ միավորներ: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է միավորներ հավաքի»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան