Բաժիններ՝

«Ես «Ոսկե գնդակը» կտայի Ռոնալդուին: Մեսսին եռյակում կլիներ». Ռիվալդո

Բրազիլացի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» արդյունքների մասին:

«Մոդրիչը հրաշալի մրցաշրջան ունեցավ: Նա հաղթեց Չեմպիոնների լիգայում և օգնեց Խորվաթիայի հավաքականին հասնել աշխարհի գավաթի եզրափակիչ: Բայց ես կընտրեի Ռոնալդուին: Ես «Ոսկե գնդակը» կտայի նրան:

Պորտուգալացին նախորդ մրցաշրջանում շատ գոլեր խփեց, հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ «Յուվենթուսի» դեմ խաղում անհավանական գոլի հեղինակ դարձավ: Նա իր արժեքն ապացուցեց 2018 թվականի Աշխարհի գավաթում՝ խփելով  չորս գոլ, այդ թվում՝ 3 գնդակ խփեց Իսպանիայի հավաքականի դարպասը: Հետևաբար, ես կարծում եմ, որ նա արժանի է ավելի շատ պարգևների, քան մեկ ուրիշը:

Մի մոռացեք Մեսսիի մասին ևս: Նա պետք է լինի առնվազն լավագույն եռյակում: Ես չեմ հասկանում, թե ինչու է փոխվել վերաբերմունքը Կրիշտիանուի և Լեոյի նկատմամբ: Նրանք երկուսն էլ լավ մրցաշրջաններ են ունեցել:

Ոմանք ասում են, որ ակումբի փոփոխությունն ազդել է այն փաստի վրա, որ Ռոնալդուն մրցանակ չի ստացել, բայց ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ ամենակարևորը տեղի է ունեցել իր տեղափոխությունից առաջ:

Կարծում եմ, սա կարող է լինել առնվազն մեկ տարով պատմության մեջ մեկ այլ անուն մտցնելու փորձ, որպեսզի մրցանակը չփոխանցվի Մեսսիից Ռոնալդուին, և՝ հակառակը:

Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ սա անարդար է, քանի որ նրանք անցկացրել են հրաշալի մրցաշրջաններ և իրենց ակումբներում գլխավոր դերակատարներ են եղել, ուստի միտումը փոխելու պատճառ չկար»,- ասել է Ռիվալդոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս