Բաժիններ՝

«Դերբիում ավելի շատ խաղում են սրտով, քան ուղեղով». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է իր ակնկալիքներով Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղից առաջ:

«Սա հավասար դերբի է, թիմերի միջև հեռավորությունն այնքան էլ մեծ չէ: Դերբիում ավելի շատ խաղում են սրտով, քան ուղեղով: Չնայած վերջին տնային պարտությանը՝ «Էսպանյոլը» շատ ուժեղ է տանը: Սա մեզ համար կրակով փորձություն կլինի, բայց այս միավորները մեզ համար ավելի են արժևորվում:

Հուսով եմ, որ մարզադաշտում և խաղադաշտում կլինի հարգանքի մթնոլորտ: Դաշտում չկան ընկերներ:Պետք է անցկացնել խաղը և հետո շնորհավորել հաղթողին: Դրսում միշտ ավելի շատ աղմուկ կա, քան խաղադաշտում:

Հիմա շատ դժվար է մեզ հաղթելը: Մրցակցի՝ մեր նկատմամբ տոնած վերջին հաղթանակից հետո շատ ժամանակ է անցել: Ռուին պետք է սա օգտագործի՝ որպես մոտիվացիա իր ֆուտոլիստների համար: Դերբիում հաղթելն աննկարագրելի է, բայց ավելի աննկարագրելի է այն սեփական հարկի տակ հաղթելը»,- նշել է Վալվերդեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31