
«Զիդանն այնպիսի խարիզմա ունի, որ, ասես, առջևումդ 15 մարդ է կանգնած». Կիլիան Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է Զինեդին Զիդանի մասին կարծիքով:
«Զիդանը մեծ անհատականություն է: Ես ոչ այնքան վաղուց եմ ծանոթացել նրա հետ, զգում էի ինձ փոքր մարդ, չնայած ինձ հետ դա հազվադեպ է պատահում:
Նա այնպիսի խարիզմա ունի, որ, ասես, առջևումդ 15 մարդ է կանգնած: Բարդ է:
Նորի՞ց հանդիպել Զիդանին: Իհարկե, ես դեմ չէի լինի»,- Մբապեին է մեջբերում France Football-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը