
Գիտնականներն ստեղծել են ինքնուսուցվող արհեստական ինտելեկտ, որն ունակ է խաղալու բոլոր խաղերը

AlphaGo Zero արհեստական բանականության հեղաշրջիչ ինքնուսուցվող համակարգը մշակողները հայտարարել են այդ մեքենայի նոր տարբերակի ստեղծման մասին, որն ունակ է ինքնուրույն սովորել խաղալ սեղանի ցանկացած խաղ եւ հաղթել մարդուն: Դրա նկարագրությունը ներկայացված է Science հանդեսում։
«Մարդիկ սովորել են շախմատ, գո, սյոգի եւ շատ այլ խաղեր խաղալ հարյուրավոր եւ հազարավոր տարիներ: AlphaZero-ն այդ բոլոր խաղերում ինքնուրույն կերպով վարպետության գագաթներին է հասել առանց մեր կողմից որեէ օգնության:
Իմ երազանքն է՝ ստեղծել նույնպիսի համակարգ, որը կարողանա ոչ թե պազապես խաղալ, այլ լուծել առօրյա խնդիրներ, օրինակ՝ ստեղծել նոր դեղեր»,- հայտարարել է DeepMind ընկերության գլխավոր մշակող Դեւիդ Սիլվերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: