
«Աշխարհը կորցրեց մեծ առաջնորդի». Արմեն Սարգսյանը գրառում է կատարել ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի մահվան առնչությամբ:
Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:
Նախագահը մասնավորապես գրել է.
«Աշխարհը կորցրեց մեծ առաջնորդի: Մեզ հետ կմնան մեծ ու ջերմ հիշողությունները հիանալի մարդու, մեծ ամերիկացու ու իմաստուն քաղաքական գործչի մասին, ով աշխարհը դարձրեց ավելի լավը՝ վերացնելով արգելքներն ու պատերը և կառուցելով վստահություն: Ես երբեք չեմ մոռանա մեր հանդիպումները»: