«Միլանը» Ֆաբրեգասի համար առաջարկում է 8 մլն եվո, «Չելսին» պահանջում է 12 մլն
«Միլանը» բանակցություններ է վարում «Չեսլիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է SportMediaset-ը, իտալական ակումբը պատրաստ է 31-ամյա իսպանացու համար առաջարկել 8 մլն եվրո, բայց լոնդոնցիները ցանկանում են ստանալ 12 մլն:
Բացի այդ, միլանցիները դեռ պայմանավորվածության չեն հասել Ֆաբրեգասի հետ համաձայնագրի պայմանների վերաբերյալ: Ֆուտբոլիստը ցանկանում է եռամյա պայմանագիր՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով, իսկ «Միլանը» պատրաստում է 2.5 տարվա պայմանագիր և 4.5 մլն եվրո աշխատավարձ:
Ֆաբրեգասի կինը չի ցանկանում հեռանալ Լոնդոնից մինչև ամառ, քանի որ երեխաներն այնտեղ հաճախում են դպրոց:
Ֆաբրեգասի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2019թ. հունիս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը