
Samsung-ն iPhone-ից առաջ է անցել 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշում

«Ռոսկաչեստվոն» Սպառողական փորձարկումների եւ ապրանքների որակի հետազոտությունների կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի(International Consumer Research & Testing, ICRT) փորձագետների հետ համատեղ կազմել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Գերատեսչությունն այս մասին հայտնել է դեկտեմբերի 6-ին։
Առաջատարների եռյակը կազմել են Samsung Galaxy Note 9, iPhone XS Max եւ iPhone XS մոդելները: Առաջին իննյակ են մտել նաեւ Samsung Galaxy S9-ը, Samsung Galaxy S9+-ը, Samsung Galaxy S8-ը, Huawei Mate 20 Pro-ն, iPhone XR-ը, Samsung Galaxy S8+-ը, իսկ տասներորդ տեղը բաժանում են iPhone 8 Plus-ը եւ Huawei P20 Pro-ն:
«Սմարթֆոններն ստուգվել են շարժական սարքերի որակի եւ անվտանգության 229 պարամետրերով»,- նշել են «Ռոսկաչեստվո»-ում: Կարեւոր բնութագրերի թվում գերատեսչությունը նշել է դիսփլեյի որակը, պրոցեսորը, ամրությունը, խցիկի որակը, լիցքավորման արագությունը եւ այլ բնութագրեր: Ընդամենը «Ռոսկաչեստվոն» եւ ICRT-ն համատեղ աշխատանքի ընթացքում թեստավորել են սմարթֆոնների 415 մոդելներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: