Բաժիններ՝

Թուրքական լոլիկն արդեն իրարանցում չի առաջացնում ռուսաստանցիների մեջ

Թուրքական բանջարեղենը պահանջված է Ռուսաստանի առեւտրական ցանցերում, բայց արդեն իրարանցում չի առաջացնում ռուսաստանցիների մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ-ի գյուղատնտեսության առաջին փոխնախարար Ջամբուլաթ Խատուովը «Ռուսաստանի ջերմոցային համալիրները» համաժողովում։

Նա նշել է, որ Թուրքիան առայժմ չի ընտրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների բաժնեմասերի ծավալը: «Թուրքական արտադրանքի պահանջվածությունն առեւտրական ցանցերի կողմից այո, այն կա, բայց դա ոչ մի կարգի իրարանցում չի առաջացնում»,- նշել է Խատուովը:

Ըստ որում նա հավելել է, որ ռուսաստանցի սպառողը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա, թեեւ նախարարությունը համոզված է, որ հայրենական արտադրանքը կարող է հաջողությամբ մրցակցել ներմուծվողի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31