Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ:
«Հայաստանը կորցրեց իր ամենահավատարիմ, վստահելի ու նվիրված ընկերներից մեկին: Անդրեյ Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը:
Ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքի անդամներին ու հարզատներին, ընթերցողներին ու նրա տաղանդի երկրպագուներին:
Նա հեռացավ կյանքից, սակայն մեզ հետ են մնում նրա գրքերը, որոնք մարդկանց պարգևում են բարեկամություն, սեր ու բարություն»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: