
Օգտակար ընթրիք ամբողջ ընտանիքի համար. բրոկոլին՝ հավի մսով

Բաղադրիչներ
1. Եփած հավի կրծքամիս – 200 գ
2. Բրոկոլի – 400 գ
3. Գազար – 1 հատ
4. Ձվի դեղնուց – 1 հատ
5. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
6. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
7. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Բրոկոլին և զագարը կտրատել, 10 րոպե շոգեխաշել:
2. Միսը բարակ շերտատել և խառնել շոգեխաշած բանջարեղենի հետ, կիտրոնի հյութ ցողել և ավելացնել ձիթապտղի յուղը:
3. Ուտեստը զարդարել ձվի քերած դեղնուցով:
4. Ձվի դեղնուցի փոխարեն՝ կարող եք քունջութ օգտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը