
ԱՄՆ-ում երաժշտական ֆիլմ կնկարահանեն Փրինսի երգերի հիման վրա. Variety

Universal Pictures կինոստուդիան ստացել է երաժիշտ Փրինսի մի շարք երգերի իրավունքները եւ դրանց հիման վրա մյուզիքլի ստեղծման աշխատանք է կատարում: Դեկտեմբերի 3-ին այս մասին հայտնել է Variety ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Պորտալի տվյալներով՝ ֆիլմն իրենից կներկայացնի յուրօրինակ պատմություն, որի սյուժեն հիմնված կլինի երաժշտի երգերի վրա, այլ ոչ թե կենսագրական ժապավեն: Փրինս Ռոջերս Նելսոնը, որն ավելի հաճախ ելույթ է ունեցել Փրինս անվամբ, ամերիկացի երգիչ է եւ վիրտուոզ կիթառահար:
Ամբողջ աշխարհում նրա ալբոմների վաճառքները գերազանցում են 100 միլիոն օրինակը: Երաժիշտը «Գրեմմի» մրցանակի յոթնակի դափնեկիր է, ինչպես նաեւ «Օսկար» (1985) եւ «Ոսկե գլոբուս» (2007) մրցանակների դափնեկիր: Նրա անունը գրանցվել է Ռոք ն ռոլլի փառքի սրահում եւ Ռիթմ ընդ բլյուզ երաժշտության փառքի սրահում:
Փրինսը վախճանվել է 2016 թվականի ապրիլի 21-ին ցավազրկողների պատահական գերդոզավորման հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: