Բաժիններ՝

Ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի ոսկե նոբելյան մեդալը աճուրդում վաճառվել է 975 հազար դոլարով

Ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի (1918-1988) ոսկե նոբելյան մեդալը Նյու Յորքում Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել է 975 հազար դոլարով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աճուրդների տան ներկայացուցիչ Հալլի Ֆրիրը՝ ամփոփելով գիտության ու տեխնիկայի պատմությանն առնչություն ունեցող իրերի աճուրդի արդյունքները:

«Այս տարի նշվում է Ռիչարդ Ֆեյնմանի ծննդյան հարյուրամյակը, եւ 1965 թվականին ֆիզիկայի բնագավառում նրա ստացած նոբելյան դափնեկրի մեդալը վաճառվեց 975 հազար դոլարով»,- ասել է նա:

Ռիչարդ Ֆեյնմանը՝ քվանտային էլեկտրադինամիկայի ստեղծողներից մեկը, մասնակցել է Լոս Ալամոսի լաբորատորիայում ամերիկյան ատոմային ռումբի ստեղծմանը, զբաղվել է քվանտային մեխանիկայի եւ դաշտի քվանտային տեսության հարցերով, մասնակցել է 1986 թվականին բազմակի օգտագործման Challenger տիեզերանավի աղետի հանգամանքների հետաքննությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս