
Եվրոպայում Սուրբծննդյան ամենաթանկ տոնածառը տեղադրվել է Մյունխենում

Գերմանական Pro Aurum ընկերությունը, որն զբաղվում է թանկարժեք մետաղների առեւտրով, Մյունխենում տեղադրել է Սուրբծննդյան ամենաթանկ տոնածառը Եվրոպայում: Այդ մասին հայտնել է Blick շվեյցարական թերթը:
Ինչպես գրում է հրատարակությունը, դրա արժեքը կազմում է ավելի քան 2,3 մլն եվրո: Տոնածառն իրենից ներկայացնում է բուրգ՝ զարդարված 2018 ոսկյա մետաղադրամներով, որոնք քաշը կազմում է 63 կգ, նշում է Blick-ը: Կոնստրուկցիան Pro Aurum-ի գրասենյակում կգտնվի մինչեւ դեկտեմբերի 15-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: