Բաժիններ՝

«Հրաշք կլինի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանն ավարտի թոփ-4-ում». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Կարմիր սատանաների» հավակնությունների մասին:

«Քանի որ մենք չունենք բավարար կենտրոնական պաշտպաններ, մենք պետք է լրացնենք այդ գոտին կիսապաշտպաններով, ովքեր չունեն պաշտպանական խաղի հմտություններ: Մինչև նախորդ տարի ես պնդում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար գրեթե անհնար է զբաղեցնել ԱՊԼ-ում երկրորդ հորիզոնականը, եթե համեմատենք ակումբի պարամետրերը թոփ-4-ի մյուս հավակնորդների հետ:

Այս տարի մենք ավելի շատ խնդիրներ ունենք: Արդեն հաստատվել են մրցաշրջանի սկզբում իմ ասած խոսքերն այն մասին, որ այն ծանր է լինելու մեզ համար: Պետք է փորձել շատ միավորներ վաստակել և մրցաշրջանի վերջում հայտնվել թոփ-4-ում, ինչն իրական հրաշք կլինի մեզ համար»,- Ժոզեի խոսքերն է մեջբերում Sport Witness-ը:

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս