Բաժիններ՝

Մահացել է Բելգիայի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Ալբերտ Ֆրերը

Դեկտեմբեռրի 3-ին 92 տարեկան հասակում վախճանվել է բելգիացի միլիարդատեր Ալբերտ Ֆրերը: Այդ մասին հաղորդվում է նրա Groupe Bruxelles Lambert (GBL) հոլդինգային ընկերության մամուլի տեղեկագրում:

Ֆրերը հարստացել է 1970-ական թվականներին, երբ նա պողպատաձուլական ճյուղի իր ակտիվները վաճառեց պետությանը: Այդ ժամանակվանից ի վեր նա խոշոր ներդրող է. GBL-ի միջոցով, որը նա ղեկավարել է մինչեւ 2015 թվականը, նրան բաժիններ էին պատկանում այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են նավթարդյունահանող Total-ը, ցեմենտ արտադրող LafargeHolcim-ը, ալկոհոլային հսկա Pernod Ricard-ը եւ լյուքս դասի հագուստ արտադրող Burberry-ն:

Ներկայում GBL ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Ֆրերի ավագ որդին է՝ Ժերալդ Ֆրերը: Forbes-ի գնահատմամբ՝ Ֆրերի կարողությունը կազմում էր 5,8 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31