Ամբողջությամբ այրվել է «Իբիցա» հյուրանոցային համալիրի առաջին հարկում գտնվող շոգեբաղնիքը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Իբիցա» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 18/5 հասցեում գտնվող «Իբիցա» հյուրանոցային համալիրի առաջին հարկում ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը (9 քմ) և ջերմահարվել՝ սրահի առաստաղը (մոտ 70 քմ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930