«Եթե Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր զոհեր չունենալու հետ կապված կայուն արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը». Արմեն Աշոտյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե Դուշանբեում Ալիեւի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու եւ նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն եւ գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը։
Փաստացի այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով թղթի վրա մնացած համաձայնութունների իմաստի շրջանակում են՝ առանց միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմների։
Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը եւ ինքնավստահությունը այդ հարցում։
Իսկ եթե ոչ, ապա … չէ, հիմա չեմ քննարկի այդ տարբերակը։
Խաղաղ ծառայություն մեր զինվորներին»: