
Շախմատի կանանց թիմը կարևոր տուրում ոչ-ոքի խաղաց Չինաստանի ընտրանու հետ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքակաը ոչ-ոքի խաղաց Չինաստանի ընտրանու հետ:
Բաթումում ընթացող մրցաշարի 5-րդ տուրում կանանց մրցաշարում մրցում էին առաջատարներից երկուսը՝ Հայաստանը և Չինաստանը: Հայկական թիմի կազմում ոչ-ոքի խաղացին Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը: Պարտությունը կրեց Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց: Հայաստան-Չինաստան 2-2:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտություն էր կրել: