Հայ ընտանիքին Նիդերլանդներից Հայաստան արտաքսում է սպառնում
«Քրիստոնեական միություն» կուսակցության երիտասարդ հայ ակտիվիստ Հայարփիին և նրա ընտանիքին Նիդերլանդներից Հայաստան արտաքսում է սպառնում: Այս մասին հայտնում է Dutchnews.nl-ը:
Երիտասարդ հայ աղջիկն ու իր ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են Կաթվեյկի եկեղեցի, որպեսզի խուսափեն հայրենիք արտաքսվելուց: Ընտանիքն ապաստանում է Կաթվեյկի փախստականների կենտրոնում և համարվում է եկեղեցու համայնքի անդամ: Հայարփին, ով Թիլբուրգի համալսարանում էկոնոմետրիկա է ուսումնասիրում, նրա քույրը, եղբայրն ու ծնողները արդեն 9 տարի է` գտնվում են Նիդերլանդներում, բայց պետք է արտաքսվեն հետ` Հայաստան:
Հայարփին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ իր ընտանիքին տրվել է փախստականի կարգավիճակ` դատական երեք տարբեր նիստերում, սակայն հոլանդական իշխանությունն ամեն անգամ բողոքարկել է այդ որոշումները: Ի վերջո, նրանք մերժվել են 3 տարի առաջ:
Ըստ լրատվամիջոցի՝ ընտանիքը հույս ունի, որ արդարադատության կրտսեր նախարար Մարկ Հարբերսը կօգտվի իրեն տրված լիազորություններից, որպեսզի թույլ տա նրանց մնալ, ինչպես արել է հայ երեխաներ Լիլիի ու Հովիկի պարագայում: Այդ դեպքում հատկապես ամոթալի իրավիճակ է կոալիցիոն կառավարության համար, որովհետև Հայարփին հանդիսանում է Քրիստոնեական միության ակտիվ անդամ, որն էլ առաջարկել է փոփոխություններ կատարել երեխաներին համաներում շնորհելու որոշման մեջ, նախքան կոալիցիոն կառավարության մաս կազմելը:
Կուսակցությունը կապված էր կուլիսային ակտիվ քարոզչության հետ, որպեսզի Հարբերսին հետ համոզեր` Լիլիին ու Հովիկին արտաքսելու հարցում:
Lieve @gertjansegers en @JoelVoordewind
Mijn naam is Hayarpi. Jullie kennen mij als lid van jullie partij. Deze week kan ik na 9 jaar in Nederland uitgezet worden. Namens mijn broertje en zusje vraag ik jullie om hulp pic.twitter.com/XpoVPo67Zz— Hayarpi (@hayarpi_3) September 24, 2018