Էրդողանը Թուրքիայի նախագահի կարգավիճակում առաջին անգամ այցելել է Գերմանիա

SaveԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանն այցի շրջանակներում հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

Հանդիպումների ժամանակ կողմերը քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակի, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի շարք հարցեր:

Էրդողանի Գերմանիա այցն ավարտվելու է սեպտեմբերի 29-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում, որտեղ նա մասնակցելու է նոր մզկիթի բացման արարողությանը:

Էրդողանը վերջին անգամ Գերմանիա էր այցելել 2011թ., երբ դեռ վարչապետ էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930