Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լուկա Մոդրիչին. Մեսսի-Ռոնալդու դարաշրջանն ավարտվեց

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել խորվաթ Լուկա Մոդրիչը:

Այս տարի ևս մրցանակաբաշխությունը կայացավ Լոնդոնում:

«Պուշկաշ»-ի անվան մրցանակին՝ տարվա լավագույն գոլի հեղինակ դարձավ «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը:

Տարվա լավագույն տղամարդկանց մարզիչ ճանաչվեց Ֆրանսիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ, աշխարհի չեմպիոն Դիդիե Դեշամը: Կանանց ֆուտբոլում լավագույնը Ռեյնալդ Պետրոսը:

2018 թվականի լավագույն դարպասապահ դարձավ Բելգիայի ազգային թիմից Տիբու Կուրտուան:

Լավագույն երկրպագուները ըստ ՖԻՖԱ-ի Պերուի ազգային թիմի երկրպագուներն էին, ովքեր 30 տարվա դադարից հետո եկել էին Ռուսաստան՝ աշխարրհի առաջնությանը:

«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Լենարթ Տայը, ով Նիդեռլանդների առաջնության խաղը բաց է թողել արյան դոնոր դառնալով լեյկեմիայով հիվանդի համար:

ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականն ընդգրկում է հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դե Խեա, Դանի Ալվես, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Կանտե, Էդեն Ազար, Լիոնել Մեսսի, Մբապե, Ռոնալդու:

Ֆուտբոլիստուհիների պայքարոմ «The Best» մրցանակը ստացավ բրազիլացի Մարտան:

Իսկ լավագույն ֆուտբոլիստը Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս