Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություննների քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ 65 ընտրական տեղամասերում կատարված հաշվարկների:
Արմեն Սմբատյանը հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը: ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 2877 քաղաքացի կամ 6.29 տոկոսը: «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 2145 քաղաքացի կամ 4.69 տոկոսը: ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 704 ընտրող կամ 1.54 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 404 ընտրող կամ 0.88 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 636 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 324 ընտրող կամ 0.71 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 370 քաղաքացի կամ 0.81 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 267 քաղաքացի կամ 0.58 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 86 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 79 ընտրող կամ 0.17 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 63 քաղաքացի կամ 0.14 տոկոս:
Սմբատյանը հիշեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված է քվեարկության նախնական արդյունքներն արտացոլող աղյուսակը, որը պարբերաբար թարմացվում է: «Կարող եք ուղիղ հետևել քվեարկության արդյունքներին այդ աղյուսակի միջոցով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետայսու արդյունքները կամփոփի և՛ օնլայն ռեժիմով, և՛ մամուլի ասուլիսների միջոցով»,- նշեց Սմբատյանը: