
ՄԻՊ-ը ժամը 22:00-ի դրությամբ ստացել է 46 ահազանգ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ժամը 22:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ 46 ահազանգ է ստացել: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:
«Ժամը 22:00-ի դրությամբ թեժ գծին ստացել ենք 46 ահազանգ: 16-ը վերաբերել են Երևանում 6 ամիս պակաս հաշվառում ունեցող քաղաքացիների ընտրության խնդրին, 12 ահազանգ՝ տեղամասեր գնալու հետ կապված խնդիրներ ունեցող անձանց, ահազագերը վերաբերել են նաև նույնականացման քարտերով ընտրելու հնարավորություն ունենալ-չունենալուն և այլն»,- ասաց Սեդրակյանը:
Նրա խոսքով՝ բոլոր ահազանգերի ու հեռախոսազանգերի հետ կապված տրվել են սպառիչ պատասխաններ: