
Մեսսին կմասնակցի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կմասնակցի ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակաբաշխությանը:
31-ամյա հարձակվողը կմասնակցի հանդիսավոր միջոցառմանը, չնայած այն հանգամանքին, որ նա չի հայտնվել երեք լավագույն ֆուտբոլիստների շարքում:
Խաղացողը լավագույն եռյակում է եղել վերջին 11 տարիներին: Վերջին անգամ Մեսսին առաջատար եռյակում չի եղել 2006 թվականին: Այդ տարի լավագույն եռյակում Ֆաբիո Կանավարոն, Զինեդին Զիդանը և Ռոնալդինիոն էին:
Հիշեցնենք, որ այս տարի լավագույնների եռյակում են Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը և Մոհամեդ Սալահը:
Սիրարփի Աղաբաբյան