
«Ռոնալդուն հեռացվեց, քանի որ մրցավարը ունեցել էր հալյուցինացիա». Լիպի

«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Վալենսիայի» դեմ խաղում (2:0) Կրիշտիանու Ռոնալդուի կարմիր քարտը:
«Ռոնալդուն հեռացվեց, քանի որ մրցավարը ունեցել էր հալյուցինացիա:
Չի կարելի հարցականի տակ դնել խաղի ելքը, հատկապես նման մրցաշարում: Սա դրվագ էր, որի համար սպառնում է անգամ որակազրկում երկու խաղով:
ՈՒԵՖԱ-ն պետք է դուրս գա ու ասի՝ պարոնայք, սխալվել ենք: Ժամանակը հետ բերելը անհնար է, քանի որ խաղն արդեն ավարտվել է, բայց երկխաղյա որակազրկումը աբսուրդային կլինի:
Բացի այդ, Չեմպիոնների լիգայում անմիջապես պետք է կիրառվի տեսակրկնությունների համակարգը (VAR)»,- ասել է Լիպին:
Սիրարփի Աղաբաբյան