««Մանչեսթեր Սիթիի» խաղացողները չպետք է ներողություն խնդրեն «Լիոնի» հետ խաղում պարտության համար». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը «Լիոնի» հետ (1:2):
«Չեմ կարծում, որ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը կարող է արդարացում լինել: Ես հավատում եմ, որ հոգեբանական վիճակը վերահսկում է այն ամենը, ինչ անում եք դաշտում: Սա վերաբերում է թե՛ գնդակով և թե՛ առանց դրա խաղին, ինչպես նաև պաշտպանությանը: Մեր ֆուտբոլիստները դեռ երիտասարդ են: Նրանք ամեն օր պատրաստվում են, և մենք հոգ ենք տանում նրանց մասին:
Չեմպիոնների լիգան Պրեմիեր լիգան չէ, որտեղ շատ հանդիպումներ են սպասվում: Այս մրցաշարում յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է: Խմբային փուլը շատ կարճ է, այստեղ մեկ կամ երկու սխալների դեպքում դուրս ես թռչում: Մենք դեռ ունենք հինգ խաղ, մենք կփորձենք լավ պատրաստվել հաջորդ խաղին:
«Մանչեսթեր Սիթիի» խաղացողները չպետք է ներողություն խնդրեն «Լիոնի» հետ խաղում պարտության համար: Նրանք խաղացել են, նրանք փորձել են բեկել հանդիպման ընթացքը: Նրանք չպետք է ներողություն խնդրեն, նրանք փորձել են ցուցադրել իրենց լավագույն խաղը»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան