Բաժիններ՝

«Ես ուրախ եմ, որ Ագուերոն 10 տարի կխաղա «Մանչեսթեր Սիթիում»». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը:

«Ես չեմ համոզել Սերխիոյին, սա նրա որոշումն է: Մենք շնորհակալ ենք նրան՝ ակումբին նվիրված լինելու համար:

Այնպիսի ֆուտբոլիստները, ինչպիսիք են Սերխիոն, Վենսանը, Դավիթ Սիլվան կարիերայի համար կարևոր որոշումներ են կայացնում և ապացուում են իրենց նվիրվածությունը ամեն մարզման ժամանակ: Ես գնահատում եմ դա և շատ ուրախ եմ, որ Ագուերոն ակումբում կխաղա տասը տարի»,- նշել է Գվարդիոլան:

Ագուերոն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» «Ատլետիկոյից» 2011 թվականին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս