
«Ռոնալդուն մեր լավագույն խաղացողն է՝ Դի Ստեֆանոյից ժամանակներից սկսած». Պերես

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ բացատրել է, թե ինչու է որոշել Կրիշտիանու Ռոնալդուին վաճառել «Յուվենթուսին»:
«Հրաժարագները «Ռեալի» խաղացողների պայմանագրերում նախատեսված են այլ ակումբներին օտարելու համար:
Այս տարի առավել շահեկան էր Կրիշտիանու Ռոնալդուի վաճառքը: Նա ցանկանում էր հեռանալ անձնական պատճառներով, իսկ երբ ամեն ինչ հանգում է մեկ լուծման, կողմերը համաձայնության են գալիս:
Ոչ ոք «Ռեալին» չի առաջարկել 100 մլն եվրոյից ավելի շատ, որը վճարել է «Յուվենթուսը»: Մենք ունենք Ռոնալդուի համար միայն երախտագիտության խոսքեր: Մենք շնորհակալ ենք նրան այն ամենի համար, ինչ նա արել է այս ակումբի մարզաշապիկով:
Ռոնալդուն մեր լավագույն խաղացողն է՝ Դի Ստեֆանոյից ժամանակներից սկսած: «Ռեալը» միշտ կլինի նրա տունը»,- ասել է Պերեսը:
Սիրարփի Աղաբաբյան