
Կլոպը արգելել է «Լիվերպուլի» մասին վավերագրական ֆիլմ նկարահանել

Այս մրցաշրջանում Amazon-ը ցանկանում էր նկարահանել «Լիվերպուլի» մասին վավերագրական շարք: Ընկերությունը դիմել է մերսիսայդյան ակումբին: «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին և մյուս ղեկավարները համաձայնություն են տվել, սակայն որոշիչ խոսքը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպինն էր:
Գերմանացի մարզիչը հրաժարվել է նկարահանումներից: Կլոպը կարծում է, որ նկարահանումները թիմին ոչ մի օգուտ չեն տալու, իսկ տեսախցիկների առաջ ֆուտբոլիստներն իրենց անբնական են պահելու:
Նախկինում Amazon-ը նկարահանել է վավերագրական սերիալ «Մանչեսթեր Սիթիի» մասին: Նկարահանումները տեղի էին ունեցել մարզումների ընթացքում, խաղերի ընդմիջումներին, ակումբի գրասենյակում: Շարքում եղել են նաև բացառիկ հարցազրույցներ:
Սիրարփի Աղաբաբյան