
Խուզարկություն՝ Աջափնյակի ԲՀԿ գրասենյակում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով տեսանյութեր է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:
Ոստիկանությունից ահազանգ են ստացել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ վայրում ընտրակաշառք է բաժանում, ինչին անմիջապես արձագանքել են:
Իվետա Տոնոյանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված տեսանյութերից մեկում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ սուտ մատնության դեպքեր են եղել առ այն, թե իրենց մոտ ընտրակաշառք են բաժանում: Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ սուտ մատնության նման դեպքեր էլի են եղել, սակայն համապատասխան հոդվածով որևէ քրեական գործ չի հարուցվել:
Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իրենց ակտիվիստների աշխատանքը:
խուզարկություն Աջափնյակի ԲՀԿ գրասենյակում
Gepostet von Iveta Tonoyan am Samstag, 22. September 2018