Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց», թե ինչ է փնտրում իր մարզային այցելությունների ժամանակ

Այսօր Արարատի մարզ այցելությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտում է Արտաշատում կազմակերպված հանրահավաքով: Երբ վարչապետի ավտոմեքենան մոտեցավ քաղաքի հրապարակին, արտաշատցիները և հարակից վայրերից Փաշինյանի հետ հանդիպման եկած քաղաքացիները ողջույնի սուլոցներով և բացականչություններով վազեցին նրան ընդառաջ:

Արդեն բեմահարթակին Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց», թե ինչ է փնտրում իր մարզային այցելությունների ժամանակ:

«Ես իմ մարզային այցելությունների ընթացքում փորձում եմ գտնել դաշնակիցներ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա պատմեց 84-ամյա Քնարիկ Մնացկանյանի մասին, որի հետ ծանոթացել է «Արարատի» գինու գործարանում: Ըստ վարչապետի՝ Քնարիկ տատը, չնայած իր տարիքին, աշխատում է, ունի 7000քմ խաղողի այգի, ստանում է ռեկորդային բերք և ապահովում 20 աշխատատեղ:

Վարչապետը նշեց, որ երբ ինքը հարցրել է, թե ինչով կարող է աջակցել, 84-ամյա կնոջ դեմքին կարդացել է՝ «ես իմ պրոբլեմները լուծում եմ, դու ով ես, որ իմ պրոբլեմը լուծես»:

Ներկայացնելով Քնարիկ Մնացականյանի օրինակը, Ն.Փաշինյանը նշեց, որ շատ այլ տնտեսվարողներ 20 աշխատատեղ ստեղծելու համաև կառավարությունից արտոնություններ են խնդրում:

Տեսանյութեր

Լրահոս