Բաժիններ՝

Մեր քաղաքական թիմի նպատակն է ապահովել, որ հաջորդ սերունդները տոնեն Հայաստանի անկախության 2700-ամյակը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի խոսքով` իրենց քաղաքական թիմի նպատակը մեկն է՝ ապահովել, որ հաջորդ սերունդները տոնեն Հայաստանի անկախության 270-ամյակը, 2700-ամյակը: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նշեց, որ այսօր ականատես է եղել, թե ինչպիսի տոնական տրամադրություն է եղել Երևան քաղաքում:

«Ես այսպիսի տոնական տրամադրություն վաղուց չեմ հիշում: Մեր հեղափոխության ժամանակ էր մեկ էլ այսպիսի տոնական տրամադրություն եղել, սակայն հիմա ավելի բարձր տրամադրություն է, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձն է: Եվ մեր նպատակը շատ հստակ է՝ ապահովել , որ մեր սերունդները մեր մայրաքաղաքում, մեր երկրում տոնեն մեր անկախության 270-ամյակը, 2700-ամյակը: Այսքան պարզ խնդիր է դրված մեր առաջ: Այսօր ես տեսնում եմ, որ, այո, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր վրա վերցնել այդ խնդրի լուծման իր բաժինը, և ես տեսնում եմ, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն ասում է՝ Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, հաղթանակած քաղաքացի»,- ընդգծեց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս