
Մեսսիի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Բարսելոնա»-ին. ՉԼ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումները մեկարկեց «Բարսելոնա»-ի հաղթանակով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում B խմբում «Բարսելոնա»-ն 4 անպատասխան գնդակ ուղարկեց ՊՍՎ-ի դարպասը: Արգենտինացի Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ 3 անգամ գեղեցիկ գնդակներ ուղարկելով մրցակցի դարպասը: «Կապտանռնագույնների» կազմում մեկ անգամ էլ աչքի ընկավ Դեմբելեն:
Միաժամանակ մեկնարկեց նաև B խմբի մյուս հանդիպում: «Ինտեր»-ը Միլանում ընդունեց անգլիական «Տոտենհեմ»-ին և հաղթեց 2:1 հավով: Իտալական ակումբի կազմում աչքի ընկան Իչարդին և Մատիասը: «Տոտենհեմ»-ից միակ գոլը հեղինակեց՝ Կրիստիան Էրիկսենը: