Յուրի Խաչատուրովի որդին ՀՔԾ ղեկավարից պահանջում է ներողություն խնդրել հորից. armtimes.com
Armtimes.com-ի հաղորդմամբ՝ մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ բանակի սպա Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մարտական գեներալին, որը քո ու ընտանիքիդ անվտանգությունն էր ապահովում, երբ դու իրավաբանականում էիր սովորում, անպատվել կարող է միայն անբարոյական վիժվածքը։ Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: