Վարչապետի հետ միասին Ֆրանսիա կմեկնի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը

Վարչապետի հետ միասին Ֆրանսիա կմեկնի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Այս մասին Հայրապետյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինչպես գիտեք, սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։

Ուզում եմ տեղեկացնել, որ ես նույնպես վարչապետի հետ Ֆրանսիա եմ մեկնելու. այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ միասին հանդիպելու եմ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, նախատեսվում է կազմակերպել իմ անհատական հանդիպումը համայնքի ակտիվ երիտասարդ գործիչների հետ»,= ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է նախարար Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս