Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկելու մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկե՞լ են, թե` ոչ:

Հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Գիտեք, մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Քննարկել ենք բոլոր հնարավոր հարցերը, որ կարելի էր քննարկել»:

Ճշտող հարցին, այսինքն, այդ հարցը ևս քննարկվե՞լ է, վարչապետը պատասխանեց. «Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են»:

Տեսանյութեր

Լրահոս