Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ էնրիկեն հրավիրվել է ինձ հավաքականից հեռացնելու համար». Ռամոս

Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ռամոսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ աշխատանքի մասին:

– Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Լուիս Էնրիկեից:

– Մենք չէինք ճանաչում նրան: Հանդիպել էին նրա հետ միայն ակումբային մակարդակում:

Առաջին հանդիպումը չէր կարող անցնել ավելի լավ: Այն շատ դրական էր և լավը:
Շատերը կարծում են, որ մենք երկու շատ բարդ բնավորություններով մարդիկ ենք, բայց ես հեշտ եմ հարաբերություններ հաստատում ուժեղ անձերի հետ:
Մենք մեկ նպատակ ունենք՝ հետ բերել հավաքականին առաջատար դիրքեր: Որպես ավագ՝ ես հիացած եմ նոր մարզչով:

Հուսով եմ՝ մենք կկարողանանք ընդունել նրան և միասին ստեղծել ֆուտբոլ, որը մենք ցանկանում ենք խաղալ:

– Չե՞ք կարծում, որ Էնրիկեին հրավիրել են, որպեսզի Ձեզ հեռացնեն հավաքականից:

– Հավաքականը միավորում է մեզ, մենք դնում ենք նույն նպատակները: Չեմ կարծում, որ էնրիկեն հրավիրվել է ինձ հավաքականից հեռացնելու համար:
Ես դեռ երիտասարդ եմ, հույսով լի, ես ուզում եմ հաղթել Իսպանիայի հետ: Նոր մարզչի մասին կարող եմ միայն լավ բաներ ասել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս