Բաժիններ՝

Փաշինյանը հայտարարեց սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրով 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի հնարավորության մասին

Հայաստանի կառավարությունը սոցիալական բնակարանաշինության ծրագիր է սկսելու, որով հնարավոր կլինի երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի միջոցով: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայաստանում բանկային տոկոսադրույքների անկման գործընթաց է սկսվել: Մենք ունենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների անկման գործընթաց: Մենք շուտով սկսելու ենք սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որտեղ հիփոթեքային վարկով երկրորդային շուկայից հնարավոր կինի բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով: Հայաստանում երբեք 5.5 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ չի եղել»,- ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում փոփոխություններ են իրականացնելու և զույգերի տարիքային շեմը 65-ից դարձնելու են 70, որպեսզի շուկայում ավելի շատ աշխուժություն լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930