«ՕԵԿ-ը բացառում է քաղաքական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող ուժեր հետ». Արթուր Բաղդասարյան

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների կուսակցության ծրագիրը, ցուցակը: Կուսակցության  նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ ՕԵԿ-ը Հայաստանում 20-ամյա քաղաքական կենսագրություն ունեցող առանցքային քաղաքական ուժերից է:

Նա ասաց, որ Հայասանում ՕԵԿ-ը լուսավոր, դրական  բազմաթիվ փոփոխությունների նախաձեռնողն ու իրականացնողն է եղել,  250 օրենքի հեղինակ է։

«ՕԵԿ-ի անցած քաղաքական ճանապարհը եղել է ձեռքբերումների, բացթողնումների ճանապարհ, ինչպես յուրաքանչյուր մարդ ունի առավելություններ և թերություններ, այնպես էլ քաղաքական կազմակերպությունը ունի: Մենք այս ընտրություններին ներկայանում ենք մրցունակ քաղաքական թիմով, գերազանապես երիտասարդացված է թիմը, նոր մարդիկ կան թիմում, բայց ես կարծում եմ, որ փորձն ու երիտասարդությունը պետք է զուգակցենք, դրա համար Մհեր Շահգելդյանն է ցուցակը գլխավորում, ով փորձառու, մաքուր կենսագրությամբ, հրաշալի քաղական հմություններով օժտված անձ է, ունի կառավարման փորձ»,-ասաց նա:

Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ՕԵԿ-ն առաջին օրվանից աջակցել է «թավշյա հեղափոխությունը», քանի որ Հայաստանում կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ:

«Մենք աջակցել և շարունակելու ենք աջակցել փոփոխությունների գործընթացին: ՕԵԿ-ը բացառում է  քաղաքական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող ուժերի հետ։ Մենք աջակցել ենք հեղափոխությանը և շարունակելու ենք աջակցել՝ չնույնականացվելով այն իշխանության հետ, որ կա այսօր Հայաստանում:

Նոր իշխանության առաջ ծառացած հիմնական մարտահարվերն են՝ փորձառության պակասը, երկրի սոցիալտնտեսական զարգացման ծրագրի բացակայությունը, արտաքին քաղաքական ճակատում օրեցօր խորացող մարտահրավերները, ոչ բավարար ներուժ ունեցող պրոֆեսիոնալ թիմի բացակայությունը, որը կարող է արձագանքել Հայաստանի մարտահարվերներին:

Ես սա ասում եմ ոչ թե չար հայացքով, այլ բարի հայացքով, որ իշխանութունը եզրահանգումներ անի։ Իսկապես, երկիրը ծանրագույն վիճակում է գտնվում»,-նշեց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս