Ադրբեջանը երկար տարիներ ապացուցում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշմամբ ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է: «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է: «Եվ ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը, դա ուժեղ և մարտունակ բանակի առավելութէյունն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930