Դավիթ Խաժակյանն անդրադարձել է «Լույս» դաշինքին ՀՀԿ-ի աջակցության մասին լուրերին

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքից ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը անդրադարձել է դաշինքին Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից հնարավոր աջակցության մասին լուրերին:

«Հանրապետականի վարկանիշն այս պահին այնքան ցածր է, որ այն կվնասի իրեն առնչվող ուժին: Դա հասկանում են բոլորը, այդ թվում և այն սուբյեկտները, որոնք տարածում են նման հայտարարություններ»,- ասաց Խաժակյանը՝ «Լույս» դաշինքի շտաբի բացման ժամանակ լրագրողների հետ կայացած զրույցում:

«Լույս» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի «Երևան՝ լույսի քաղաք» կարգախոսի ներքո: Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյանը:

Տեսանյութեր

Լրահոս