«Համագործակցության ցանկացած առաջարկ, որը չի մոտեցնում Ղարաբաղի վերադարձը, Ադրբեջանը կամ փակում է, կամ ջանասիրաբար շրջանցում». Սերգեյ Մարկեդոնով
ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«…Եվ ոչ մի ՀԱՊԿ: Թույլ կտամ ինձ ինքնամեջբերում կատարել. «Բաքուն և «Եվրասիական ՆԱՏՕ-ն» հավանաբար սրանից հետո էլ զուգահեռ կուրսերով առաջ կգնան», ինչը և ապացուցեց նաև Ալիևի և Պուտինի հանդիպումը:
Ստորագրված 16 փաստաթղթեր, ներառյալ` նախագահների համատեղ հայտարարությունը, ավանդական միջկառավարականները, «ճանապարհային քարտեզները», տնտեսությունը, սպորտը, տուրիզմը, բանկերը, գազը, նավթային համաձայնագրերը… ՀԱՊԿ չկա: Սկզբունքորեն չէր էլ ենթադրվում: Քանզի ևս մեկ ինքնամեջբերում. «Համագործակցության ցանկացած առաջարկ, որը չի մոտեցնում Ղարաբաղի վերադարձը, Ադրբեջանը կամ փակում է, կամ ջանասիրաբար շրջանցում»:
Իսկ Մոսկվայում, ներեցեք, բայց 1991թ.-ից ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե չկա, իսկ ցինիկ պրագմատիկները բարեգործության չեն հավատում:
Ահա այսպես: Գլխավորը լարվածություն չմտցնելն է: Այն և նյարդային բջիջները չեն վերականգնվում, օգուտն էլ քիչ է, իսկ ինֆորմացիոն ակցիաների հետևում արժե տեսնել նաև որոշ իրական գործընթացներ: Միայն PR-ով չեն հարցերը լուծվում, ինչպես ասում են:
Բոլորին լավ շաբաթ օր: Գնացի` հանգստանալու»:
Պատրաստեց՝ 168.am-ը