Բաժիններ՝

Ծառուկյանին պատկանող Առինջ մոլի աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլի աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ, գրում է Lragir.am-ը: Ակցիան տեղի կունենա երկուշաբթի առավոտյան: Համացանցում տարածված տեսանյութից, որի հեղինակը նախկինոմ Առինջ մոլի ակցիաները կազմակերպած ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանն է, պարզ է դառնում, որ բողոքն ուղղված է հագուստի ներկրման դեպքում ծառայությունների գների թանկացմանը: Մաքսային սահմանն անցնելիս հագուստ ներկրողների համար մեկ կիլոգրամի հաշվով ծառայության արժեքն ավելացել է 2 դոլարով: Այս հարցը ԱԺ արտահերթ նիստում օրերս բարձրացրել էր նաև Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ գործարարներից բազմաթիվ բողոքներ են ստացել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930