Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի սաները դիպլոմներ ու կրծքանշաններ են ստացել

Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2017-2018 թթ. շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիսության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:

Շրջանավարտներին դիպլոմների և կրծքանշաններ հանձնելու ու ոստիկանության լեյտենանտի կոչումների շնորհման հանդիսավոր արարողությունից հետո նրանց ողջույնի խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության քոլեջի շրջանավարտներին շնորհավորանքի խոսքով դիմեց ՀՀ կրթության և գիտության Արայիկ Հարությունյանը:

Դիպլոմների հանձնման արարողությունն ավարտվեց շրջանավարտների հանդիսավոր երթով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031