Բաժիններ՝

«Ժառանգություն»-ը գրանցել է թեկնածությունն ընտրական հանձնաժողովում

Օգոստոսի 29-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պաշտոնապես ներկայացրեց սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին «Ժառանգության» գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն` ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, դոցենտ Արմեն Մարտիրոսյանը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը գլխավորում են Երեւանի ավագանու ցուցակը:

Կազմված 49 քաղաքական գործիչներից, մասնագետներից, քաղաքացիական հասարակության եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներից եւ երիտասարդական ակտիվիստներից, ամբողջական ցանկը հետեւյալն է.

Հովհաննիսյան Րաֆֆի — Արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության, Հայ իրավաբանական միության, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի, «Օրրան» բարեգործական կազմակերպության համահիմնադիր

Մարտիրոսյան Արմեն — «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Խուրշուդյան Հովսեփ — «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար, «Արաքս» հրատարակության հիմնադիր

Աղբալյան Սեդա — «Աղբալյան Ֆեմիլի» ՍՊԸ-ի համահիմնադիր տնօրեն, հաղորդավար

Մարտիրոսյան Ռշտուն — Գավառի պետական համալսարանի դասախոս

Ղահրամանյան Գեւորգ — «Ժառանգություն» կուսակցության խոսնակ

Արզումանյան Ֆիլիպ — ԱՐԶ Հոլդինգ ՍՊԸ-ի տնօրեն,
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ

Աբասյան Գայանե – «Գիացինտ» Արտադրական կոոպերատիվի մասնագետ

Թունյան Վարդան — Կարեն Դեմիրճյանի թանգարան, գիտաշխատող
«Նախաձեռնությունների ազգային կենտրոն» Հ/Կ-ի նախագահ

Ավետիսյան Ավետիս – Ֆինանսիստ, նախկին քաղբանտարկյալ

Ստեփանյան Արմենակ — ճարտարագետ-շինարար

Մալխասյան Սոնա — «Օրրան» բարեգործական հ/կ-ի կրթական ծրագրերի համակարգող

Բարխուդարյան Սուսաննա – տնտեսագետ-ինժեներ

Ալեքսանյան Վանիկ – լրագրող, ինքնագործ կինո-ֆոտո ակումբի ղեկավար

Գրիգորյան Դավիթ — ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի բժիշկ

Ոսկանյան Մարիաննա — «Գիացինտ» Արտադրական կոոպերատիվի տնօրեն

Գամաղելյան Տաթեւիկ — «ՀԱՏԻՔ» ՍՊԸ-ի մարքեթինգի պատասխանատու

Բարխուդարյան Արմեն — Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնի դասախոս

Քալաշյան Զեմֆիրա — Արմավիրի մարզ, Գյուղ Ֆերիկ հիմնական դպրոցի ուսուցչուհի, «Դասավանդիր Հայաստան»-ի մասնակից

Աբրոյան Ստելլա — իրավաբան

Բաղդասարյան Օվսաննա — «Էլ ՍԻ Ջի» փաստաբանական գրասենյակի իրավաբան

Մկրտչյան Արեգ — մանկավարժ–մաթեմատիկ

Ոսկանյան Նարեկ – օպերատոր

Բադալյան Դավիթ — դաշնակահար-նվագակցող, զբոսավար, ազատամարտիկ

Սաժումյան Աշոտ — ճարտարապետ

Սարուխանյան Լիլիթ — Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն (ՌԱՀՀԿ) հիմնադրամի հանրային կապերի տնօրեն

Մարտիրոսյան Աննա — Երեւանի N155 դպրոցի ուսուցչուհի

Սողոմոնյան Գրիգոր — ինտերնետ տեղնոլոգիաների մասնագետ

Թորոսյան Մարինե — ՀՀ Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս

Հովհաննիսյան Արտեմ — «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն

Մուրադյան Մարինա — Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն (ՌԱՀՀԿ) հիմնադրամի թարգմանչուհի, հանրային կառավարման մասնագետ

Ասլանյան Մուշեղ — «Մուշեղ Ասլանյան» ԱՁ-ի տնօրեն

Նուշիկյան Արման — մարզիչ-մանկավարժ

Հովհաննիսյան Անուշ — «Միհրշին» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ

Մարտիրոսյան Արշակ — մարզիչ-մանկավարժ

Հարությունյան Մարգարիտա — Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գովազդային գործակալ

Հակոբյան Աննա — կենսաֆիզիկ

Հակոբյան Գուրգեն — «Հազարաշեն» ՍՊԸ-ի տնօրեն

Գեւորգյան Ջուլետա — «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ»-ի ներքին վերահսկողության աշխատակից

Էվինյան Դավիթ — «Դավիթ Էվինյան» ԱՁ-ի տնօրեն

Հարությունյան Ժիրայր — քիմիկ-տեխնոլոգ

Հովհաննիսյան Հրաչ — «ԱՐ Սի Էլ» ՍՊԸ-ի տնօրեն

Չթչյան Քրիստինե — Երեւանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի ասիստենտ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի կոնցերտմաստեր

Բանդիկյան Մարիամ — մարկետոլոգ

Մուրադյան Տիգրան — արծաթագործ

Գրիգորյան Սաթենիկ — «Ռեգուլռա» ՍՊԸ-ի արտաքին կապերի մենեջեր

Հակոբյան Գագիկ — «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ

Շահբազյան Ռուզաննա — տնտեսագետ-հաշվապահ

Մանվելյան Ռուբինա — արծաթագործ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս