
Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է hասարակական խորհուրդ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է hասարակական խորհուրդ: Ինչպես հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ֆեյսբուքյան էջը, հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարվկելու են Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները՝ Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։
Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են հստակ ժամանակացույցով։
Առաջին նիստը նախատեսվում է հրավիրել օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, որտեղ կներկայացվի հասարակական խորհրդի գործունեության մեր տեսլականը։