
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է տնտեսական ռազմավարության դրույթները. ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով ներկայացնում է տնտեսական ռազմավարության դրույթները: ՀՀ վարչապետն, իր էջում ուղիղ եթերի մասին ծանուցելով, նշել է. «Եթե հիշում եք, օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ և կներկայացնեմ առաջիկայում: Այսօր ժամը 20.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորեւ բերված պատկերը ձեռքի տակ ունենանք՝ որպես աշխատանքային թուղթ»:
Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված պատկերը վերնագրված է «ՀՀ տնտեսական առաջընթացի կառուցվածքը»:
Տնտեսական առաջընթացի կառուցվածքի եւ գաղափարաբանության մասին։՝
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 22. August 2018