«Այս որոշումն ինձ մոտ վաղուց էր հասունացել». Անդրանիկ Մանուկյանը դադարեցնում է դիվանագիտական աշխատանքը

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ որոշել է «թողնել դիվանագիտական աշխատանքը».

«Ընկերներ, իմ արձակուրդի ավարտին դեռ մի քանի օր կա։

Ժամանակը, որ ես անցկացրի հարաբերական անդորրի մեջ, ինձ համոզեց մի շատ կարևոր որոշում կայացնելու մեջ։

Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը։ Այս որոշումն ինձ մոտ վաղուց էր հասունացել, և բացահայտեմ իմ փոքրիկ գաղտնիքը։ Վերջին տարիներին ես մի քանի անգամ Երևանին եմ դիմել ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ՝ մայիսին, բայց ամեն անգամ մերժում եմ ստացել՝ խնդրանքով շարունակել գործունեությունս Ուկրաինայում Հայաստանի դեսպանի կարգավիճակում։

Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ ես Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնում 2 ամբողջական ժամկետ եմ աշխատել և անցել եմ այդ պատասխանատու պաշտոնում գտնվելու բոլոր դեդլայները։

Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն համարում եմ, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ աճի ու ինքնաիրացման համար։

Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ»։

Տեսանյութեր

Լրահոս